пятница, 18 ноября 2011 г.

Ծնունդդ շնորհավոր, Ձմե՛ռ պապ!

Սիրելի՛ Կապանցիներ, այսօր մեր շատ սիրելի Ձմեռ պապի ծննդյան օրն է:





Եկեք շնորհավորենք:

Ինչպես գիտենք Նա Նոր տարվա և Ծննդյան տոների խորհրդանիշներից է. Այցելում է տներ, երեխաներին նվերներ է բաժանում, մասնակցում է տոնական հանդիսությունների:
Արևելասլավոնական դիցաբանության մեջ Ձմեռ պապը ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաք վալենկաներով ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում: Սառնամանիքներն այդ Ցրտի շնչառությունն են, սառցալուլաները՝ արցունքները, եղյամը՝ սառած բառերը, ձնե ամպերը՝ մազերը: Ցուրտը ձմեռնամուտին վազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում ու սառեցնում գետերն ու  լճերը (սա իհարկե առասպել է):



Սակայն ժամանակի ընթացքում մարդիկ փոխել են իրենց հայացքներըՁմեռ պապի նկատմամբ. նա վերածվել է նվիրատուի և երեխաներին ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին  հայտնվել է նրա թոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը:

2005 թ-ին Ռուսաստանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդավայրը՝ Մեծ Ուստյուգը: Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդ օրվանից են սկսվում սառնամանիքներն ու իսկական ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլ Ձմեռ պապը  ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով:




Սանտա Կլաուսը հագնում է կարմիր բաճկոն՝ սպիտակ մորթիով, և կարմիր անդրավարտիք, գլխին՝ կարմիր գլխարկ: Նրա հայրենիքը Լապլանդիան է` Սկանդինավյան թերակղզում` բևեռային գծից  հյուսիս:



Տարբեր ժողովուրդներ Ձմեռ պապին անվանում են տարբեր կերպ.անգլիալեզու ժողովուրդները՝ Սանտա Կլաուս, ֆինները՝ Յոուլուպուկկի, լիտվացիները՝ ՍյանիսՇալտիս, ֆրանսիացիները՝ Պեր Նոել, իտալացիները՝ Բաբբո Նատալե, Կիպրոսի հույները՝ Վասիլ,վրացիները՝ Թովլիս Բաբուա, ադրբեջանցիները՝ Շախտա Բաբա, ղազախները՝ Այազ Աթա, կայենները՝Պակկայնե և այլն…
Սիրելի՛ Ձմեռ պապ, հուսով ենք՝ դու կայցելես մեզ այս տարինույնպես: Անհամբեր սպասում ենք քեզ: Համոզված ենք, որ չնայած նրան, որ Կապանը շատ փոքրիկ քաղաք է, այն չի վրիպի քո բարի աչքից:

Ծնունդդ շնորհավոր, Սանտա՛…




Комментариев нет:

Отправить комментарий