суббота, 12 ноября 2011 г.

Ձյունիկ…



Սիրելի՛ կապանցիներ, հենց այս պահին մեր փոքրիկ քաղաքում գեղեցիկ ձյուն է տեղում(ես կասեի՝ ձյունիկ):Օդը սառն է, ինչ որ տեղ նաև հաճելի:Միշտ ասել ու ասում եմ՝ գեղեցիկ է ձյունը, բայց երբ նրա սառնությունը չի հասնում մարդկանց սրտերին:


Չնայած նրան,որ դրսում ցուրտ է, մեր սրտերը լիքն են ջերմությամբ, և մենք սիրով կիսում ենք այն ձեզ հետ:Պինդ պահեք, որպեսզի աշնան վերջին օրերին և ամբողջ ձմռանը կարողանաք տաքանալ:


Բայց ի՜նչ  լավ է ձյունը՝ մաքուր, սպիտակ ու պուպուշ:
Սա էլ, որպեսզի կարողանանք բարձրացնել ձեր տրամադրությունը.
        Օլիգարխին հարցնում են.
        -Որտե՞ղ եք վաստակել Ձեր առաջին միլիոնը:
        -Հեռավոր  Հյուսիսում.ինքնաթիռը  ձյուն բեռնեցի և  վաճառեցի  այն  մի  աֆրիկյան         երկրի:
        -Ձյու՞նը վաճառեցիք:
        -Ինչու՞ձյունը. ինքնաթիռը!!!!


Комментариев нет:

Отправить комментарий