суббота, 12 ноября 2011 г.

Երեկ՝11.11.11



Երեկ նոյեմբերի 11-ն էր, 2011 թվական: Ամբողջ մարդկությունը անհամբեր սպասում էր այս օրվան:

11.11.11-ին , ինչպես և սպասվում էր գրանցվել է ամուսնությունների աննախադեպ աճ: Ընդհանուր առմամբ մայրաքաղաք Երևանում իրենց ամուսնությունը գրանցելու համար դիմելէ 59 զույգ, իսկ Կապանում սպասվում էր ավելի քան 30 հարսանիք:
Երեկ Կապանի N2 ավագ դպրոցի 11-1 դասարանի աշակերտները գեղեցիկ նշել են “խորհրդավոր օրը ” և ուղիղ 11:11 երազանք պահել ու փչել տորթի մոմերը:
Այդ խորհրդավոր րոպեին երազանք էին պահում բոլորը!!!

ԵՎ վերջում մի հետաքրքիր փաստ կապված 1 թվի հետ: Եթե յուրաքանչյուր ոք իր ծննդյան տարեթվի վերջին երկու թվերին գումարի իր  տարիքը, որ լրանում է այս տարի(կամ լրացել է),  ապա  գումարը կստացվի 111: Օրինակ՝ եթե դուք ծնվել եք 1995 թվականին, այս տարի նշել եք (կամ պիտի նշեք)ձեր 16 ամյակը, ապա 95+16=111:


Комментариев нет:

Отправить комментарий