среда, 23 ноября 2011 г.

Երաժշտական-գրական ցերեկույթ

Թե ուզում ես երգդ լսեն,
Ժամանակիդ շունչը դարձիր,
Կապվիր նյարդով յուրաքանչյուր
Քո օրերին ու քոդարին,
Կյանքը սիրիր լիահնչյուն
Ու մի դավիր քո քնարին…

Ե.Չարենց

Այսօր Կապանի N2 ավագ դպրոցի միջին օղակի շնորհալիները երաժշտական-գրական ցերեկույթ էին պատրաստել, որը տեղի ունեցավ Կապանի N1 հիմնական դպրոցում: Երեխաները մեկ անգամ ևս հիշեցրին, որ հայ մեծանուն բանաստեղծների ու կոմպոզիտորների երկերը, դիմանալով դարերի փորձությանը, դառնում են բոլոր ժամանակների շունչը: Միշտ հին ու նոր, միշտ թարմ ու թարմացնող երաժշտությունն ու խոսքը շոյում են տարբեր սերունդների լսողությունն ու հոգին, զարգացնում ու հարստացնում միտքն ու ներաշխարհը, բարձրացնում գեղարվեստական ճաշակը:



Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Էմմա Միհրանյանի, Ալեքսեյ Հեքիմյանի և այլ աներկրորդելի տաղանդների գործեր այսօր հնչեցին երեխաների շուրթերից:
Երգչախումբը փայլեց իր երգերով (ղեկավար՝ Նարա Թևանյան), փոքրիկ Միլենան՝ իր հեզաճկուն պարով, Մերի Պետրոսյանը՝ հիանալի դաշնամուրային կատարմամբ, իսկ բոլորին շատ սիրելի Ռազմիկ Հարությունյանը՝ իր քաղցր ձայնով:




Երեխաները ապացուցեցին, որ դպրցի մասնատվելը, այնուամենայնիվ, չկոտրեց իրենց մշակութային հոգին և սերը դեպի գեղեցիկը:
Հինգերորդցի փոփքրիկները քիչ էին տարբերվում հմուտ պարողներից. Իրենց պարի մեջ դրել էին մեծ սեր, հոգի և ջերմություն:




Աշակերտները մեծ սիրով իրենց բարձր տրամադրությունը փոխանցեցին դահլիճին: Բոլորն ուրախ էին և շարունակ ծափահարում էին:
Վերջում խոսքը տրամադրեցին Կապանի N1 հիմնական դպրոցի տնօրեն Հասմիկ Համբարձումյանին: Վերջինս հայտնեց իր հիացմունքն ու երախտագիտությունը, որ երեխաներն այսօր հասկանում են մշակույթի կարևորությունը յուրաքանչյուրիս կյանքում և գեղեցիկ ձևով ներկայացնում մնացածներին:




Մեզ թվում է, որ յուրաքանչյուր ազգի կյանքում մշակույթը մի առանձնահատուկ դեր է կատարում և ժողովուրդը միշտ պետք է պահպանի ու զարգացնի այն, քանի որ հենց մշակույթն է ներկայացնում ազգի հոգին ու ներաշխարհը:



1 комментарий: