четверг, 24 ноября 2011 г.

Ու՞ր է կորել մաքրասիրությունը....


Հարգելի՛ համաքաղաքացիներ, թույլ տվեք խոսել մի երևույթի մասին, որը համարվում է մեր թերություններից մեկը:
Մենք ապրում ենք մի փոքրիկ քաղաքում: Այն գեղեցիկ է, բայց կան շատ երևույթներ, որոնք քողարկում են այդ գեղեցկությունը: Դրանցից մեկը, ցավոք,մաքրասիրության բացակայությունն է:
Ամբողջ քաղաքում կան աղբարկղեր, որոնց մեծ մասը գրեթե միշտ դատարկ են լինում: Եվ ինչի՞ մասին է դա վկայում. աղբը նետվում է ոչ համապատասխան վայրեր:




Հատկապես ապշեցուցիչ է այն, որ աղբի մնացորդները նետում են աղբարկղերից մի քանի քայլ հեռավորության վրա: Ուղղակի անհասկանալի է՝ ի՞նչն է պատճառը:



Երևի պատճառն այն է, որ մենք ամեն ինչ բարդում ենք մեկս մյուսի վրա և չունենք սեփական պատասխանատվության զգացում: Շրջապատի մաքրությունը յուրաքանչյուր մարդու բարոյական պարտականությունն է: Եվ ուրիշ ո՞վ պետք է մտածի մեր միջավայրի մասին, եթե ոչ մենք:
Եկե՛ք ընդգծենք մեր քաղաքի գեղեցկությունը, այլ ո՛չ թե փակենք այն մութ շղարշով: Մաքուր պահե՛նք մեր քաղաքը, որպեսզի կարողանանք բարձր պահել մեր գլուխները: Հետևե՛նք միջավայրի մաքրությանը, որպեսզի ինքներս մեր մեջ դաստիարակենք 
մաքրասեր հասարակություն:






1 комментарий: