пятница, 18 ноября 2011 г.

Երևակայական հանգիստ…

Սիրելի՛ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, համաքաղաքացիներ և համերկրացիներ, կրկին բարև: Տարին մոտենում է ավարտին: Ոմանց համար այն ծանր էր, դժվար, ոմանց համար էլ՝ անցավ ակնթարթի պես:
Առաջարկում ենք մի պահ կտրվել առօրյա հոգսերից և միանալ մեր երևակայական հանգստին: Դրա համար մենք մտովի կճանապարհորդենք գեղեցիկ վայրերով, կհիշենք ամառվա տաքն ու կփորձենք ստեղծել հիանալի տրամադրություն:







Մտովի տեղափոխվենք ծովափ:Ի՜նչ հիանալի ալիքներ են… Կանգնել ենք ափին, և քամին բերում է աղի բուրմունքը…Արևը պատրաստվում է մայր մտնել…Երկինքը շառագունում է… Ալիքները մեղմ համբույրով հպվում են մեր ոտքերին և մենք զգում ենք ազատության հաճույքը…
Արդեն զգու՞մ եք, որ նոյեմբերի ցուրտը մեղմանում է: Հիանալի է: 



Իսկ հիմա պատկերացնենք, որ լողում ենք ամպերի կախարդական ավազանում, որը երկինք է կոչվում: Ի՜նչ փափուկ են ամպերը, ճերմակ, քնքուշ…Ասես բամբակ լինեն: Նրանք հետաքրքիր պատկերներ են կազմում և մի ակնթարթում փոխվում մի այլ պատկերի…



Խոստովանենք, որ առօրյայում մենք հազվադեպ ենք բարձրացնում մեր գլուխները և դիտում երկինքը: Իսկ երևակայորեն կարող ենք նույնիսկ ճախրել երկնքում…

Հուսով ենք՝ մի փոքր ցրվեցիք: Ամեն անգամ, երբ հոգնած եք լինում և պատրաստվում եք նոր գործ սկսել, խորհուրդ ենք տալիս պատկերացնել ամենագեղեցիկ և ամենահաճելի երևույթներ, չէ որ երևակայությունը անսահմանափակ է…

Այժմ կարող եք վերադառնալ իրականություն թարմ ուժերով: Հետո նորից “կհանգստանաք”, ”կկազդուրվեք” ու ՍԻՐՈՎ հրաժեշտ կտաք այս տարվան:

Комментариев нет:

Отправить комментарий