понедельник, 2 апреля 2012 г.

Կապանցի խելոքները))))

  Սիրելի, շատ սիրելի կապանցինե'ր, կրկին ողջույն երկար դադարից հետո:
  Հիանալի նորություններ ունենք: Սկսենք մեզ բոլորիս շատ սիրելի Դպրոցականների առարկայական օլիմպիադայից:

  Ըստ իս` Կապանը հիանալի հանդես եկավ 2011-2012 ուստարվա օլիմպիադային: Սյունիքի մարզից ունենք 98 հանրապետական փուլի մասնակից. կարող ենք հպարտանալ որպես սյունեցի: Բայց առավել պետք է հպարտանանք որպես կապանցի, քանի որ 98-ից 45-ը կապանցի շնորհալի երեխաներն են:
  Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ոգևորեց մասնակիցներին դրամական պարգևներով. 1-ին տեղ` 10000 դրամ, 2-րդ տեղ` 7000 դրամ, 3-րդ տեղ` 5000 դրամ, իսկ երեք և ավելի 1-ին տեղ գրաված աշակերտներին` լրացուցիչ 100 ամերիկյան դոլար խրախուսանք: Մարզպետը հոգաց նաև հանրապետական փուլին մեկնող աշակերտների ճանապարհի գումարները: Նաև խոստացավ, որ հանրապետական փուլում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտները կարժանանան հատուկ նվերների:

  Այնպես որ, սիրելի' մեծահասակներ, հպարտացե'ք մեզնով, ոգևորե'ք մեզ, և մենք, հավատացե'ք, դեռ շատ առիթներ կտանք` մեզնով կրկնակի հպարտանալու:
  

Комментариев нет:

Отправить комментарий