суббота, 28 января 2012 г.

Շնորհավորհում ենք Հայոց բանակի 20-ամյակը


                                     
  Հայոց ազգային բանակը ծնունդ առավ 20-րդ դարի վերջին. 1988թ. փետրվարի 20-ը դարձավ սկզբնակետը և մեկնարկը թե՛ ազգային պետականության վերականգնման, թե՛ ազգային ինքնուրույն բանակի ստեղծման համար:
  1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
  Այսօր արդեն Հայոց բանակը 20 տարեկան է: Այս տարիների ընթացքում այն բավականին կայացել է և հիմա հեշտությամբ է լուծում այնպիսի խնդիրները, որոնք առաջ դժվարանցանելի էին:


  Կապանում նույնպես անցկացվեցին մի շարք միջոցառումներ այս կապակցությամբ:
  N1 և N2 հիմնական դպրոցի աշակերտները այցելել էին Կապանի 54 122 զորամաս` շնորհավորհելու ծառայողներին: Նրանք հայրենասիրական ոգով արտասանում էին հայրենիքին նվիրված խոսքեր: Դահլիճը լիքն էր զինվորներով, ովքեր մեծ ուրախությամբ էին դիտում կազմակերպված միջոցառումը: Երեխաները երգեցին հայրենասիրական երգեր: Անգամ պարեցին:






  Զինծառայողները նույնպես փոքրիկ մշակութային ելույթ էին պատրաստել ի պատասխան դպրոցականների ելույթին: Նրանք ներկայացան մի խումբ երաժշտական և ասմունքի կատարումներով` զարմացնելով թե՛ սպայական կազմին, թե՛ հյուրերին:

 

 Միջոցառմանը հաջորդեց փոքրիկ էքսկուրսիան զորամասով:





ՀԱՅՐԵՆԻՔՍ ԵՍ ԵՄ, ԸՆՏԱՆԻՔՍ, ՄԱՅՐԵՆԻՍ, ԱԶԳՍ ԵՎ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՈՒՐ ԿՀԱՍՑՆԵՄ ԻՄ ԶԵՆՔԻ ՓԱՌՔԸ:
  


  Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում նույնպես միջոցառում էր կազմակերպվել: Սկզբում կայացավ զինվորական նիստը, հետո սկսվեց համերգային ծրագիրը:

Комментариев нет:

Отправить комментарий