четверг, 29 декабря 2011 г.

Կապանը պատրաստվում է Նոր տարվան!

Բարև ձեզ, մեր շատ սիրելի համաքաղաքացիներ: Համոզված ենք,որ բոլորի տրամադրությունը հիմա շա՜տ բարձր է, չէ՞ որ սկսել են տոները.
 Կապանը պատրաստվում է Նոր տարվան:

Քաղաքը հիանալի տեսք ունի, ամբողջովին պատվել է լույսերով:Եղանակն էլ մեր կողմից է և բարենպաստ պայմաններ է ստեղծում:



Առևտրի սրահներում եռուզեռ է. բոլորը ցանկանում են Նոր տարին նոր իրերով դիմավորել: Այդպիսի վիճակ է նաև մթերքի խանութներում:


 Ամեն տեղ մեծ թվով ակցիաներ են, որոնք ավելի են ոգևորում անհանգիստ բնակչությանը: Անկասկած, եթե այսպես շարունակվի, խանութպաններին եկամտաբեր տարի է սպասվում:

 

Մշակութային կյանքը նույնպես շատ աշխույժ է: Մշակույթի կենտրոնում կազմակերպված համերգները հաջորդում են մեկը մյուսին: 



Երաժշտական և պարային խմբերը ներկայացնում են իրենց նոր համարները: Սիրելի երգիչների հետ բեմում պարում են նաև Ձմեռ պապն ու Ձյունանուշը:


Տոնական ներկայացումներ են սկսվել Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում: Բոլոր ծնողներին առաջարկում ենք երեխաների հետ անպայման այցելել և որոշ ժամանակ իրենց զգալ հեքիաթում:





Մի խոսքով, եկե՛ք վայելենք միշտ այսքա՜ն հաճելի ու երջանիկ օրերը: Բարի ժամանց!



суббота, 3 декабря 2011 г.

Բարի գալուստ ձմեռ…


…Ձմեռը մտնում է քաղաք
Մարդկային սրտերի միջով,
Մարդկային սրտերի միջից
Ձմեռը մտնում է քաղաք…



Սիրելինե՛րս, ահա և ժամանեց մեր ճերմակաթույր ձմեռը: Նա շա՜տ էր ուզում խլել մեզնից աշունը, և անընդհատ ձյուն էր ուղարկում: Սիրելի՛ ձմեռ, հիմա հանգիստ կարող ես ձյունել, հերթը քոնն է: Անհամբեր սպասում ենք, թե երբ վերջապես կկարողանանք ձնագնդիկ խաղալ…)))
Կապանում միշտ էլ գեղեցիկ էր ձմեռը և այս տարի, հուսանք,նորից գեղեցիկ կլինի



…Ձմեռն աղքատ է,
Տխուր է երգում
Այն բանի համար,
Որ մի գույնով է
Իր տունը ներկում…



Բայց չէ՞ որ նա յուրօրինակ է հենց այն բանով, որ ամեն ինչ մի գույնով է օծում: Եվ միայն մեզնից է կախված՝ ինչպիսին կլինի նա՝ ուրա՞խ, թե՞ տխուր:Այնպես որ եկե՛ք դարձնենք ձմեռը երջանիկ տոն, չէ՞ որ բոլոր գեղեցիկ տոները հենց ձմռանն են լինում:




Բարի գալուստ ձմեռ…!!!